Անգլիայի Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի ևս մեկ կենտրոնական հանդիպում ավարտվեց Լոնդոնում: «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում հանդիպել էին «Տոտենհեմ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Խաղն անցավ երկկողմանի գրոհներով՝ առատ ձյան ներքո: Երկու թիմերն էլ մեծ ցանկություն ունեին հաղթանակ տանելու:
Ռոբին վան Պերսիի խփած գնդակը երեք միավոր կպարգևեր «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, եթե խաղի վերջին րոպեին Քլինթ Դեմփսին չխփեր պատասխան գնդակը:
«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:1
Գոլը՝ Քլինթ Դեմփսի, 90+3՛ – Վան Պերսի, 25՛
T1-1M www.fasthighlights.com by 2013fasthighlights








































