Saturday, 18 07 2026
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով

Այդին Մորիկյան. Ոչ սիրտ, ոչ զահլա, ոչ հավես…

Խորաթափանց ընթերցողն, անշուշտ, միանգամից հասկացավ, որ սա «միջինացված» խմբագրական է: Այսինքն` միջին հայի պատկերացումները միջին հայի մասին և միջին հայի համար: Միջին, բայց` իսկական-բուն-ճիշտ հայի մասին: Դրա տարբերությունը բոլոր մնացած նորմալ մարդկանցից` կարծում եմ, ակնհայտ է բոլորի համար: Եվ ոչ միայն էսօրվա ֆոնին և օրինակի վրա: Խորենացուց էլ առաջ: Թե չէ Խորենացին էդպիսի բաներ չէր գրի:

Էդ էն միջին հայն է, որը մարտի 9-ին ուրախանում է, որ մարտի 8-ն անցել է, ապրիլի 8-ին` որ ապրիլի 7-ն է անցել, թեև, մեր մեջ ասած, իրեն ոչ դրանց նախորդ օրը, ոչ էլ նախորդող օրերին չի կոտորել բնավ: Չէր էլ պատրաստվում: Ու չի էլ պատրաստվում:

Էդ էն միջին հայն է, որը զզվելով-զզվում է Նոր տարի կոչվող միջոցառումների պարտադիր շարքից ու էդ զզվանքով էլ պատրաստվում է դրան, կազմակերպում դրանք, մասնակցում դրանց` ամեն տարի իր բախտն անիծելով ու որոշելով հաջորդ տարի անպայման այլ վայրում դիմավորել: Շատ լավ իմանալով, որ չի անելու ու մի տարի հետո էլի զզվելով…տես` վերը:

Էդ էն միջին հայն է, որը հստակ գիտի, որ ինչ-որ բաների պետք է հավատալ, իսկ ինչ-որ բաների էլ` ոչ. բայց չգիտի` ինչին հավատա, ինչին` ոչ: Ու շատ հաճախ կամ էլ գրեթե միշտ` դրանց տեղերը խառնում է: Հավատալ-չհավատալու, վստահել-չվստահելու: Ով ումի տեղերն էլ:

Հենց էդ է միջին հայը փաստորեն:

Նորմալ մարդու դեպքում ո՞նց է. երբ ինչ-որ բան ես հանձնարարում` նա ջանում է այդ հանձնարարությունը կատարել-իրականացնելու միջոցները փնտրել-գտնել: Իսկ միջին հայը մտածում է` ոնց «ցրի» էդ գործը: Բայց ընենց` որ դու մեղավորը դառնաս: Հանձնարարողը:

Այ էս հայի մասին է խմբագրականը-նրա համար-և տալիս է նրա պատկերացումները:

Էնպես որ` գաղափարական բաներ ասածներիս մեջ մի փնտրեք:

Հա, ուրեմն էդ միջին հայը էսօր էսպես է մտածում. ախր գոնե մեր նախագահը «կրող» նախագահ ըլնի:

Թե չէ:

Ինչի նման է:

Կազինոների, մոնտեկառլոների, լասվեգասների ու էլի հազարումի բանի ու տեղի մասին խոսվում է, բայց անընդհատ «էսքան կրվեց-էնքան կրվեց»-ով: Միայն: «Սրան կանչեց, որ փակվի-նրան կանչեց, որ փակվի»: Ու ոչ մի անգամ ոչ մի խոսք էն մասին, որ կրել է: Գոնե մի անգամ: Ընտրությունը` հասկացանք: Չէր էլ կարող:

Բա էդ կազինո՞ն:

Գոնե մի անգամ:

Ու եթե էդքան վատ է խաղում` ինչի է շարունակում խաղալ:

Անընդհատ տարվելով` մինչև ուր:

Օբիդնի ա:

Ահա այսպես է մտածում միջին հայը, որը չի խորանում գաղափարական-քաղաքական-կամ էլ` բարոյական ինչ-որ ենթաշերտերում ու պարզապես ուզում է «կրող» նախագահ ունենալ:

Ոչ թե կրվող:

Ամեն ինչ:

Երկիր, պաշտոն, փող, ընտրություն, հեղինակություն, արժանապատվություն, քաջություն…

Ու կարևոր էլ չի` որից ինչքան-որտեղ-ինչու:

Կրող նախագահ է պետք:

Այդպես է մտածում միջին վիճակագրական հայը:

Էդպես է ուզում:

Ու, թեկուզև ոչ շատ ակտիվ, բայց պայքարում է հանուն դրա:

Երկրի, ընտրության, արժանապատվության:
Հաղթանակի:

«Ժամանակ»

24 հուլիսի, 2008թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում