Գեղեցկուհի, 4 երեխաների մայր Միքել Ռաֆֆինելլին, ով գովազդում է գեր կանանց համար նախատեսված հագուստ, համոզված է, որ իր գեղեցկությունն ի վիճակի են գնահատել միայն իսկական տղամարդիկ:
Մոդելը, ով կշռում է 190 կգ, բնակվում է Լոս Անջելեսում: Նրա կոնքերի լայնությունը հասակից մեծ է: Այն հավասար է 234 սմ-ի։ Միքելը նշել է, որ սիրում է իր կազմվածքն ու չի պատրաստվում նիհարել, և որ առողջական ոչ մի խնդիր չունի: Նրա կոնքերն աշխարհում ամենալայնն են ճանաչվել:
Միքելի կոնքերն անհարմարություններ են առաջացնում սենյակների դռներով անցնելիս և չեն տեղավորվում սովորական ինքնաթիռների և ավտոմեքենաների նստարաններին: Նա ստիպված է եղել բեռնատար մեքենա գնել, քանի որ միկրոավտոբուսում ևս նրա հետույքը չի տեղավորվում: Եվ տան համար ևս հատուկ կահույք է ընտրել:
Միքելը երջանիկ է ամուսնական կյանքում: Նրա գլխավոր երկրպագուն իր ամուսինն է, ով դեմ է, որ կինը նիհարի: Երիտասարդ տարիներին Միքելը կշռել է 60 կգ: Նրա կոնքերը սկսել են լայնանալ առաջին ծննդաբերությունից հետո:
Միքելի մեծ չափսերն օգնում են բավականին լավ վաստակել: Նա նկարահանվում է գեր կանանց համար նախատեսված հագուստի գովազդում: Եվ մեկ ֆոտոշարքի համար ստանում է առնվազն 1000 դոլար:












































