Եգիպտոսի իշխանությունները Գազայի հատվածում ձերբակալել են 10 պաղեստինցու, որոնց կասկածում են Եգիպտոսի անվտանգության նկատմամբ հանցագործության մեջ: Այս մասին առավոտյան հաղորդել է «Կոլ Իսրայել» ռադիոկայանը:
Ըստ հրատարակված տեղեկության՝ ձերբակալված պաղեստինցիները Եգիպտոսի տարածք են ներթափանցել մաքսանենգների թունելի միջոցով: Եգիպտոսի իշխանությունները հարցաքննում են նրանց:
Եգիպտոսի իրավապահ մարմինները հայտնել են, որ կազմել են Գազայի հատվածում գտնվող այն պաղեստինցիների ցուցակը, ովքեր կասկածելի են այս հանցագործության մեջ: Խոսքը Սինայան թերակղզի ներթափանցած պաղեստինցիների մասին է:











































