Ինչպես տեղեկացնում է Դոնեցկի «Շախտյոր»-ի պաշտոնական կայքը, Matchworld Cup-ի շրջանակներում երկու հաղթանակ տանելով՝ ուկրաինական թիմը նվաճել է մրցաշարի հաղթողի կոչումը, իսկ Հայաստանի ազգային հավաքականի ու «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր երկու գոլերի շնորհիվ ճանաչվել է մրցաշարի լավագույն ռմբարկու:
Հիշեցնենք, որ այս մրցաշարն ընկերական խաղարկություն է, որն անցկացվում է Արաբական Միացյալ Էմիրություններում:
Հաղորդման համաձայն՝ նվաճելով առաջին տիտղոսը 2013 թվականին՝ թիմը չի դադարում մարզվել: Այսօր՝ հունվորի 20-ին, ակումբն սկսել է մարզումներն Աբու Դաբիում:











































