ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի՝ ԿԸՀ ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա Երևանում ունի 2 բնակարան՝ Լվովյան փողոցում (72.5 քմ) և Ծարավ Աղբյուրի փողոցում (107.9 քմ): Հարությունյանը հայտարարագրել է 2003 թ. արտադրության «Գազ 3110-101» մակնիշի ավտոմեքենա, իսկ թանկարժեք գույք, ըստ հայտարարագրի, չունի, չունի նաև որևէ բաժնետոմս կամ ներդրում:
Հարությունյանի հայտարարագրի եկամուտների բաժինն անհասկանալի է և բացատրության կարիք ունի. գործազուրկ թեկնածուն, ըստ իր հայտարարագրի, եկամուտ է ստացել հենց ինքն իրենից՝ 4.1 մլն դրամ, և դրա ներկայացրել է որպես խնայողություն: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս և ինչի՞ց է խնայել:
Հետաքրքրական է, որ 20 հզ. ԱՄՆ դոլար Ա.Հարությունյանը հայտարարագրել է որպես փոխառությունից ստացված եկամուտ, որը նրան վճարել է կա՛մ նրա հայրը, կա՛մ որդին՝ Սերգեյ Արամի Հարությունյանը:
2013 թ. հունվարի 13-ի դրությամբ Ա.Հարությունյանի բանկային հաշվին եղել է 1.6 մլն դրամ և 500 դոլար: