Միացյալ Նահանգները պատրաստ է Ալժիրին ցանկացած տիպի օգնություն ցուցաբերել՝ շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ կապված Ալժիրի հատուկ ծառայությունների կողմից գազավերամշակող գործարանի պատանդների ազատ արձակման օպերացիայի անցկացման հետ:
Օբաման հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «ամենավճռական կերպով քննադատում է» Ալժիրում ահաբեկիչների գործունեությունը:
«Մենք նաև կշարունակենք սերտ համագործակցությունը մեր բոլոր գործընկերների հետ` այս տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարելու համար»,- նշել է ԱՄՆ նախագահը:
«Այդ հարձակումը մեկ անգամ ևս հիշեցնում է այն վտանգի մասին, որ իրենցից ներկայացնում են «Ալ-Քաիդա»-ն և Աֆրիկայի հյուսիսի այլ զինված ծայրահեղական խմբավորումները»,- ընդգծել է Օբաման:
Շաբաթ ալժիրյան հատուկ ծառայությունները ավարտել են պատանդների ազատ արձակման օպերացիան:
Պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ մարտերի հետևանքով զոհվել է 11 գրոհային:









































