Նիկարագուայի դատարանը 30 տարվա ազատազրկման է դատապարտել թմրանյութի առևտրով զբաղվող 18 մեքսիկացու, որոնք փորձել են երկիրը լքել որպես լրագրողներ: Այս մասին հաղորդում է RBK-ն՝ հղում կատարելով արևմտյան ԶԼՄ-ներին:
Դատապարտվածները ձերբակալվել էին անցած ամռանը, երբ մեքսիկական հեռուստաընկերություններից մեկի լոգո կրող մեքենայով փորձել են հատել Նիկարագուայի սահմանը: Նրանք սահմանապահներին հայտարարել են, որ լրագրողներ են ու հեռուստաընկերության տեխնիկական աշխատողներ:
Ֆուրգոնը զննելիս սահմանապահները հայտնաբերել էին 10 մլն դոլար: Խումբը ղեկավարել է կին՝ Ռաքել Ալատորե Կորերան, որն արդեն ամբաստանյալի աթոռին է հայտնվել:











































