Tuesday, 30 06 2026
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան

Դեդ Հասանին ցանկանում են հուղարկավորել Հայաստանում՝ եզդի Ճակոյի կողքին

Հունվարի 16-ին «Կարետնի դվոր» ռեստորանից դուրս գալիս սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի) հուղարկավորության տեղն ու ժամը դեռևս հայտնի չէ: Վրաստանում մեծացած ազգությամբ եզդի կրիմինալ կայսրության ղեկավարի դին Վրաստանի օդանավակայանը հրաժարվել էր ընդունել: Սպանվածի աճյունով ինքնաթիռը ստիպված էր եղել վերադառնալ Դոնեցկ: Այժմ Ուսոյանի մոսկովյան բարեկամներն ու ընտանիքը քննարկվում են նրան հուղարկավորելու տեղի-ժամի հարցը:

Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ասլան Ուսոյանի հորեղբոր որդի Ալիկ Ասլանյանը, Դեդի հայաստանյան բարեկամները սպասում են նրա ընտանիքի որոշմանը հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար: Ըստ նրա՝ հուղարկավորության վայրի երկու տարբերակ է քննարկվում: «Նրա հարազատները ուզում էին Վրաստանում հուղարկավորել, այնտեղ Սաակաշվիլին թույլ չտվեց, մեծ հավանականություն կա, որ կամ Մոսկվայում, կամ Հայաստանում կհուղարկավորեն: Նրա հարազատների շրջանում ցանկություն կա նրան հուղարկավորել Հայաստանում՝ եզդի Ճակոյի կողքին, սակայն դա իրենք պետք է որոշեն և սկսեն բանակցություններ վարել ՀՀ իշխանությունների հետ նրա դին Հայաստան տեղափոխելու համար»,- մանրամասնեց Ալիկ Ասլանյանը՝ շարունակելով, որ Դեդ Հասանի Հայաստանի բարեկամները ցանկանում են, որ նա Հայաստանում հուղարկավորվի: Ասլանյանի փոխանցմամբ՝ մինչ երեկո հայտնի կդառնա, թե ինչպես և որտեղ է կազմակերպվելու հուղարկավորությունը:

Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը ևս սպասում Ասլան Ուսոյանի ընտանիքի որոշմանը ՀՀ իշխանությունների հետ բանակցություններ սկսելու՝ նրա դին Հայաստանում հուղարկավորելու թույլտվություն ստանալու համար: «Եթե ընտանիքը համաձայն է, ես կխնդրեմ իշխանությունից՝ ՀՀ նախագահի աշխատակազմից կամ ԱԳՆ-ից, բայց այսօր շաբաթ է, վաղը՝ կիրակի, սա դժվարություն է ստեղծում: Դժվարություն է նաև այն, որ կարող է չհամաձայնվեն, որ այդքան մեծ թվով «օրենքով գող» մտնի Հայաստան»,- նշեց Ազիզ Թամոյանը:

Նա տեղեկացրեց, որ Ասլան Ուսոյանի բարեկամությունը Հայաստանում գերեզմաններ ունի, Հայաստանում՝ Զեյթունի գերեզմանատանն է թաղված նրա հորեղբոր որդի եզդի Ճակոն: Նա նաև հիշեց, որ ԽՍՀՄ տարիներին բազմիցս է հանդիպել Ասլան Ուսոյանին. «Հայրենասեր, ուտող-խմող տղա էր, անընդհատ երգում էր՝ «Ես եզդի եմ», սիրում էր եզդի ազգը»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մահացու հրազենային վնասվածքներից հիվանդանոցում մահացել է քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը: Ուսոյանի ուղղությամբ մի քանի փամփուշտներ էին արձակվել Մոսկվայի կենտրոնում՝ Պովարսկայա փողոցի վրա գտնվող ռեստորանի մոտ: Տեղեկություններ էին պտտվում այն մասին, որ դիպուկահարը արձակել է զրահածակող փամփուշտներ: Սա վերջին տարիներին նրա դեմ իրականացված երկրորդ մահափորձն էր:

Նշենք, որ Դեդ Հասանի ծնողները ծնվել են Ապարանում, նա բարեկամներ ունի Հայաստանի եզդիների շրջանում, մտերիմ է եղել նաև հայ «օրենքով գող» Սվո Ռաֆի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում