Դուբայի առողջապահության վարչությունը հաղորդել է, որ ԱՄԷ-ի քաղաքացիների ծնելիության մակարդակը նվազել է. մեկ կնոջ հաշվով` 5.7-ից 2.3: Այս մասին հաղորդում է արաբական «Ալ-Այամ» թերթը: Մասնագետները այս տվյալները բացատրում են նրանով, որ մեծացել է կանանց զբաղվածությունը:
2011թ.-ին էմիրաթներում ծնվել է 26.069 հազար երեխա, կամ` յուրաքանչյուր հազար բնակչին բաժին է ընկել 13.4 երեխա: 2008թ.-ի համեմատ` 3 տարվա ընթացքում նկատվում է 0,6% ծնելիության անկում:
Ընտանեկան բժշկության մասնագետ Մանսուր Անվարը նշում է, որ ծնելիության նվազեցման հիմնական պատճառը կանանց համար աշխատատեղերի շատացումն է: Պատճառը կարող է լինել նաև քիմիական նյութերի ազդեցությունը, օդի աղտոտվածությունը և այլն:
Ժողովրդագրական աճը համաշխարհային տնտեսության աճի գլխավոր պայմաններից մեկն է: Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2011թ.-ին մեկ կնոջը բաժին է հասել 2.3 երեխա, չնայած նախորդ սերնդի կանանց մոտ այս ցուցանիշը կազմել է 5.7: ԱՄԷ-ի քաղաքացի չհանդիսացող կանանց շրջանում մեկ կնոջ ծնելիության մակարդակը կազմում է 1.7 երեխա:
Գեղեցիկ սեռի շատ ներկայացուցիչների վրա ազդում են նաև հոգեբանական գործոնները, այդ թվում` աշխատավայրում տարած սթրեսը, ղեկավարության կամ գործընկերների ճնշումը, աշխատանքը կորցնելու անընդհատյա վախը: Բացի այդ` շատ կանայք պլանավորում են կարիերա անել և հաջողության հասնել աշխատատեղում:










































