Ընտրություններին չմասնակցող ուժերը, մասնավորաբար՝ ՀԱԿ ներկայացուցիչները, մշտապես խոսում են հետընտրական զարգացումներից:
«Առավոտի» հետ զրույցում նախագահի թեկնածու Արման Մելիքյանն այս պահին դժվարացավ հետընտրական զարգացումներ կանխատեսել, քանի որ, ըստ նրա, ընտրությունները նախ՝ պետք է կայանան, իրավաչափ կամ ոչ իրավաչափ ճանաչվեն հանրության կողմից ու միայն դրանից հետո հասկանալի կլինի հանրության և քաղաքական ուժերի դիրքորոշումը՝ համերաշխության մթնոլորտը խորացնելու ցանկություններն ու հնարավորությունները:








































