«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը համաձայնել է շարունակել ելույթները: Այդ մասին հայտնել է Mirror-ը:
Ավելի վաղ «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտարարել էր, որ ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել:
Ընթացիկ մրցաշրջանում Լեմպարդը 12 հանդիպում է անցկացրել Անգլիայի առաջնության շրջանակներում և 4 գոլի հեղինակ դարձել:
Հիշեցնենք` Լեմպարդի իրավունքները պատկանում են «Նյու Յորք Սիթի»-ին, իսկ անգլիական թիմում նա հանդես է գալիս վարձավճարով:









































