Պարզվում է` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական, այժմ` ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հետ: Թե կոնկրետ ինչ են քննարկում նախկին ու ներկա նախարարները՝ հայտնի չէ: Սակայն տպավորություն է, որ Դավիթ Հարությունյանն իր ձեռքը դեռ չի վերցրել արդարադատության նախարարության վրայից և շարունակում է ազդեցությունը պահպանել այդ գերատեսչության վրա: Կամ էլ` իշխանությունները կասկածում են Հրայր Թովմասյանի ունակությունների վրա, և դասընթացների են ուղարկում Դավիթ Հարությունյանի մոտ:






































