Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը ցանկանում է ձեռք բերել նոր կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքներ, տեղեկացնում է Le Parisien-ը:
Ըստ աղբյուրի` ֆրանսիացի մասնագետը դիտարկում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի տաղանդավոր կիսապաշտպան Ադնան Յանուզայի տրանսֆերը գնելու տարբերակը:
«Կարմիր սատանաներ»-ի հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ֆուտբոլիստին բավարար խաղաժամանակ չի տրամադրում:
Բացի այդ, Յանուզայը կարող է մասնակցել Չեմպիոնների լիգային:
Հավելենք, որ Յանուզայի պայմանագրի ժամկետը թիմի հետ լրանում է 2018 թվականին:








































