BBC հեռուստաալիքի բրիտանական մասնաճյուղի տնօրեն Դենի Քոենը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում ինքն իրեն չափազանց անհարմար է զգում այն պատճառով, որ հրեա է: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Նրա խոսքով՝ 2014 թվականին հակասեմական տրամադրությունները Մեծ Բրիտանիայում հասել են ռեկորդային մակարդակի:
«Ես ինձ երբեք այսքան անհարմարավետ չեմ զգացել՝ լինելով հրեա, ինչպես վերջին 12 տարիներին Մեծ Բրիտանիայում»,- հայտարարել է Քոենը:










































