Սիրիական բանակի տասը սպաներ, զինվորներ և նրանց ընտանիքները՝ ընդհանուր 71 մարդ, հատել են թուրք-սիրիական սահմանը և ապաստանել հարևան երկրում: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Սիրիական բանակից փախած զինվորները և նրանց ընտանիքները Սիրիան լքել են այսօր: Նրանք Թուրքիա են մտել Հաթայ նահանգի Ռեյհանլի քաղաքով: Փախստականներին տեղափոխել են «Ափայդին» ճամբար:










































