Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երեկ ընդունել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության խորհրդականին , այնուհետև` վարչապետ Էրդողանին: Այս մասին հայտնում է TRT-ն:
Առաջինը նախագահական Չանկայա նստավայր հանդիպման է եկել Ազգային հետախուզական կազմակերպության խորհրդական Հական Ֆիդանը: Նրա հետ նախագահի բանակցությունները 1 ժամ 15 րոպե են տևել:
Ֆիդանի հետ հանդիպումից հետո Գյուլը` ամենշաբաթյա պարբերական հանդիպումների շրջանակում ընդունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Հաղորդվում է, որ բանակցությունների ժամանակ, որին թույլ չեն տվել ներկա լինել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, քննարկվել են երկրում և արտասահմանում տեղի ունեցած իրադարձությունները:









































