Friday, 17 07 2026
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
08:50
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները

«Ես Լևոն Զուրաբյանի մարդը չեմ»

«Ես Լևոն Զուրաբյանին ճանաչել եմ Ֆիզիկայի ինստիտուտից, ես երբեք նրա մարդը չեմ կարող լինել: Դա բացարձակ հերյուրանք է, մուտիլովկա»,- երեկ մեզ հետ զրույցում ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին հակադարձեց նույն կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանը:

Հիշեցնենք, որ մեր թերթին Պետրոս Մակեյանն ասել էր, որ կուսակցության փոխնախագահ «Ղուկաս Մեհրաբյանն ու Պետրոս Գևորգյանը ղեկավարվում են Լևոն Զուրաբյանի կողմից, ինչը բավարար չեղավ կուսակցությունը վերցնելու համար», և որ իրենց կուսակցությունում ընդունված փաստաթղթերը՝ կապված ՀԱԿ առողջացման ծրագրի հետ, ընդունվել են միաձայն, քաղխորհրդի անդամները բոլորը կողմ են քվեարկել, բացակայել են 4 հոգի քաղխորհրդի անդամներից, որոնցից երկուսը ղեկավարվում են Լևոն Զուրաբյանի կողմից:

«Ես միայն կարող եմ ասել, որ ոչ մի ծրագիր չկա: Պետրոս Մակեյանը չի կարող ՀԱԿ առողջացման ծրագիր գրել: Նախ` թող իր կուսակցության առողջացմամբ զբաղվի»,- ասաց Մեհրաբյանը` շարունակելով. «Ես ու Պետրոսը եթե չլինեինք, ինքն այդ կուսակցության նախագահ կյանքում չէր դառնա, հիմա էլ անամոթաբար հայտարարում է, թե ուզում ենք կուսակցությունը իր ձեռքից խլել»:

Ղուկաս Մեհրաբյանը երեկ նաև հայտարարություն է տարածել, որ նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրելու և որևէ թեկնածուի չպաշտպանելու հարցի քննարկմանը Կոնգրեսի քաղխորհրդի նիստին մասնակցել է ինքը և ԺՀԿ-ի անունից ստորագրել է այդ որոշումը£ Հիշեցնենք, որ Պետրոս Մակեյանը հայտարարել է, որ իրենք չեն մասնակցել ՀԱԿ քաղխորհրդի այդ նիստին ու համաձայն չեն այդ որոշման հետ, ուստի ՀԱԿ հայտարարությունը չի կարող օրինական համարվել, քանի որ կոնսենսուսով չի ընդունվել: Բացի դա` Մակեյանը նաև հայտարարեց, որ իրենք սատարելու են ՀԱԿ անդամ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին նախագահի ընտրություններում:

«Ոնց կարող է լուրջ կուսակցության նախագահի տեղակալն իր վրա պատասխանատվություն վերցնի կուսակցության քաղաքական խորհրդի մի օր առաջվա որոշումը չեղյալ համարի: Եթե քաղխորհուրդը որոշել էր, որ նման բան չլինի, ինքը ո՞նց է որոշումը փոխում: Էդ ինչքան անլուրջ մոտեցում էր: Ու ես հենց էդպես էլ իրեն ասել եմ, թե՝ ոնց ես ամբողջ քաղխորհուրդը շրջանցել ու քո վրա պատասխանատվություն վերցրել»,- երեկ մեզ հետ զրույցում իր հերթին Մեհրաբյանին հակադարձեց Պետրոս Մակեյանը:

Ղուկաս Մեհրաբյանի պնդմամբ` «դեկտեմբերի 25-ի ԺՀԿ քաղխորհրդում որևէ քննարկում չի եղել նախագահական ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցության կամ հրաժարվելու վերաբերյալ»: Նրա խոսքերով՝ Պետրոս Մակեյանն անում է «իրարամերժ և իրականությանը չհամապատասխանող» հայտարարություններ, որոնք հակասում են ժամանակին իրենց կուսակցության որոշումներով հաստատված և անձամբ իր կողմից իրականացրած կուրսին: Նրա պնդմամբ` ժամանակին իշխանության հետ երկխոսության գնալու քայլը հավանության է արժանացել կուսակցությունում, իսկ Կոնգրեսի քաղխորհրդի նույն որոշումը ստորագրել է անձամբ Մակեյանը և քաղխորհրդի նույն նիստում Պ. Մակեյանի ներկայությամբ և համաձայնությամբ որոշվել է նաև Կոնգրեսի պատվիրակության կազմը: «Ժողովրդավարական հայրենիքի» փոխնախագահի խոսքերով` ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցը նույնպես քննարկվել է Կոնգրեսի քաղխորհրդում, և որոշում է կայացվել այդ հարցը վստահել Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, ու այս որոշումը ստորագրել է նաև Մակեյանը:

«Զուրաբյան Լյովիկը գրել, տվել է, ինքն էլ տարածել է: Մտեք ցանկացած սայթերը, թերթերը, կտեսնեք իմ տեսակետները, որ ժամանակին արտահայտել եմ, և որ իր ասածները իրականություն չեն»,- իր հերթին պնդում է Պետրոս Մակեյանը: Մեր հարցին, թե ինչ է պատրաստվում անել կուսակցությունում, երբ փոխնախագահի հետ նման տարակարծություններ կան, Մակեյանը պատասխանեց. «Մեր կուսակցությունում որևէ խնդիր չկա, իր արած հայտարարությունները քաղխորհուրդը թող լսի, համապատասխան որոշում կայացնի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում