Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է հանրահայտ հեծանվորդ Լենս Արմսթրոբգի հայտարարությունը, ով խոստովանել էր, ով դոպինգ է օգտագործել:
«Կարծում եմ՝ բոլորը սպասում էին, թե Արմսթրոնգը երբ է խոստովանելու: Անհեթեթ կլիներ հերքել մեղադրանքը, քանի որ այն արդեն ապացուցվել էր: Նման մարզիկի գոյությունը մեծ սպորտում անթույլատրելի է: Արմսթրոնգը խաբել է սպորտին, բազմաթիվ մարդկանց, ամբողջ աշխարհին:
Կարծում եմ՝ նրան պետք է զրկել բոլոր տիտղոսներն, քանի որ այլ մոտացումն անընդունելի կլինի և անարդարացի, քանի որ տուժել են բազմաթիվ մարզիկներ: Դա այն ճանապարհը չէ, որով պետք է հաջողության հասնել: Նա պետք է պատժվի»,- հայտարարեց Ջոկովիչը:









































