Վերջին օրերի ուժեղ ջրհեղեղները բերել են 11 մարդու մահվան Ինդոնեզիայի մայրաքաղաքում,- հաղորդում են տեղի իշխանությունները: Բացի այդ, Ջակարտայի 18 հազար բնակիչներ լքել են իրենց տները:
2007 թվից ի վեր ամենաուժեղ անձրևները Ջակարտայում սկսվել են այս շաբաթ: Ներկա դրությամբ, իրավիճակը կարգավորվում է, սակայն թաղամասերի մի մասը մինչ օրս ջրի տակ են գտնվում,- հաղորդում է Ինտերֆաքսը:










































