Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը մտադիր է հասնել ՄԱԿ-ի թույլտվությանը՝ արտահանելու կոկայի տերևներ այն բանից հետո, երբ հավանություն ստացավ այդ բույսի տերևներն օգտագործել ավանդական նպատակներով,- հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով լատինաամերիկյան ԶԼՄ-ներին:
«Հաջորդ մարտը, իհարկե, կայանալու է կոկայի տերևների արտահանման համար՝ հիմնվելով ՄԱԿ-ի փաստաթղթի վրա»,- հայտարարել է Մորալեսը Լա Պասում մամլո ասուլիսին:
Այդ պայքարի առաջին փուլը նա անվանել է Բոլիվիայի գործընկեր, առաջին հերթին՝ Բոլիվարյան դաշինքի երկրների հետ համապատասխան բանակցությունների անցկացումը:
Վերջերս Բոլիվիային հաջողվել էր իր համար ստանալ ՄԱԿ-ի կոնվենցիայի բացառիկ թույլտվությունը՝ համաձայն որի՝ այդ երկրում պաշտոնապես թույլատրվում է կոկայի թփերի մշակումը ու տերևների օգտագործումը բժշկական ու ծիսական նպատակներով:
Բոլիվիայի նախագահի խոսքերով՝ արտահանման թույտվության ստացման դեպքում կոկայի տերևներն իրենց մեջ չեն պարունակելու ոչ մի նյութ, որը կվնասի մարդու առողջությանը:











































