Մյունխենի «Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը կարծում է, որ ճգնաժամը հաղթահարելու համար Դորտմունդի «Բորուսիա»-ն պետք է նոր ֆուտբոլիստներ հրավիրի: Մասնագետն ակումբին խորհուրդ է տալիս գնել գերմանացի փորձառու հարձակվող Միրոսլավ Կլոզեի տրանսֆերը:
«Կարծում եմ՝ բոլոր մեծ մարզիչներն ունենում են վերելքներ ու վայրէջքներ: Յուրգեն Կլոպն իր սաներին պետք է բացատրի, որ այսօր կյանքում կան ավելի կարևոր բաներ, քան գոյության պայքարը:
Կլոզեն շատ ուժեղ ֆուտբոլիստ է և լավ մարդ: Նա չի խաղում այնպես, ինչպես նախկինում, բայց ի զորու է օգնել «Բորուսիա»-ին»,- Հայնկեսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին շրջանից հետո «Բորուսիա»-ն վաստակած 15 միավորով մրցաշարային աղյուսակի 17-18-րդ տեղերը կիսում է «Ֆրայբուրգ»-ի հետ:






































