ԵՄ-ն հինգշաբթի օրը որոշում է կայացրել 50 միլիոն եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրել Արևմտյան Աֆրիկայի Տնտեսական համագործակցության պետություններին, ասվում է Բրյուսելում տարածված հայտարարության մեջ:
Ընդ որում՝ փաստաթղթում նշվում է, որ հատկացված գումարները չեն ուղղվի ռազմական խնդիրների լուծմանը:
Օգնություն հատկացնելու պայմանն է Մալիի կառավարության կողմից երկրում կարգուկանոնի հաստատման ծրագիր ներկայացնելը:
Մալիում իրադրությունը վերջին շաբաթներին սրվել է՝ «Ալ Քաիդայի» իսլամիստների՝ երկրի ամբողջ տարածքը վերահսկելու ցանկության հետ կապված:








































