ԱՄՆ-ի ռազմական հրամանատարությունը անօդաչու թռչող սարքավորում է ուղարկել Ալժիր, որտեղ ահաբեկիչները պատանդներ են վերցրել: Այս մասին Reuters-ին տեղեկացրել է ամերիկյան Պաշտպանության նախարարության աղբյուրը: Սակայն աղբյուրը հրաժարվել է նշել նպատակը և առաքելության ժամանակահատվածը:
Ամերիկյան զինվորականների տրամադրության տակ է գտնվում այս սարքավորումների լայն ընտրանին, որոնք կարող են ինչպես հետախուզական գործունեություն, այնպես էլ նշանակետին հռթիռաականային հարձակում իրականացնել:
Հիշեցնենք, որ ահաբեկիչները հունավրի 16-ին 41 օտարերկրյա պատանդներ են վերցրել: Ներկա պահին Ալժիրի ուժային կառույցները պատանդներին ազատագրելու գործողություններ են իրականացնում:






































