Ըստ գիտնականների նոր ուսումնասիրության՝ լիդերի հատկանիշները կարող են ժառանգաբար փոխանցվել։ Այս մասին գրում է Raut-ը:
Միջազգային հետազոտողների խումբը, որի մեջ ընդգրկված են Հարվարդի, Նյու Յորքի և Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներ, ուսումնասիրելով երկվորյակներին՝ եկել է այն եզրակացության, որ լիդեր լինելը կարելի է բացատրել գեներով:
Այդ գենոտիպը գտնելու համար բժիշկ Դե Նևեն և նրա գործընկերները համեմատել են 4000 մարդու գենետիկ օրինակները։ Նրանց՝ աշխատավայրում պահվածքի, մարդկանց հետ փոխհարաբերությունների մասին տեղեկություններ են հավաքել և հայտնաբերել, որ rs4950 գենոտիպի և լիդերության միջև սերտ կապ կա:






































