Ամենաազդեցիկ քրեական հեղինակություններից մեկի՝ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի) հարազատները մտադիր են Վրաստանի իշխանություններից թույլտվություն խնդրել նրան այդ երկրի տարածքում հուղարկավորելու համար:
Իրավապահ մարմիններում աղբյուրի տվյալների համաձայն՝ հինգշաբթի օրը Ուսոյանի հարազատները մարմինը դիահերձարանից վերցնելու թույլտվություն են ստացել, նշում է ИТАР-ТАСС-ը:
Ավելի վաղ խոսվում էր, որ Դեդ Հասանին կհուղարկավորեն Մոսկվայի Դանիլովսկի գերեզմանոցում, որտեղ հուղարկավորված են շատ էթնիկ քրդեր, որոնցից շատերը կապված են եղել քրեական աշխարհի հետ: Ասլան Ուսոյանի հուղարկավորության ամսաթիվը դեռ որոշված չէ:
Ասլան Ուսոյանը սպանվել է հունվարի 16-ին Մոսկվայում:










































