Սիրիացի իրավապաշտպանները պնդում են, որ 2011թ. մարտից Սիրիայում սկսված անկարգություններից հետո, որոնք վերաճել են քաղաքային պատերազմի, իշխանությունները ձերբակալել են ավելի քան մեկ միլիոն մարդու, հաղորդում է «Ալ Շարք Ալ-Աուսատ» թերթը:
Իրավապաշտպանների տվյալներով` ձերբակալված քաղաքացիներից շատերը ենթարկվել են տարբեր տեսակի կտտանքների, որի հետևանքով որոշ բանտարկյալներ մահացել են:
Սիրիայի իշխանությունները որպես ժամանակավոր բանտեր կիրառել են ռազմական բազաները: Իրավապաշտպանները պնդում են, որ նման բազաների մոտ հայտնաբերվել են աճյուններ` կտտանքների հետքերով:
Հիշեցնենք, որ ՄԱԿ տվյալների համաձայն` Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 60 հազար մարդ:









































