Saturday, 27 06 2026
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները

Մենք արյուն ենք լացելու նորից, մեր զավակները վտանգի տակ են. ԼՂՀ պատգամավոր

Հունվարի մեկից Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ: Տարատեսակ «դժգոհություններից» հետո Հայաստանի անդամակցումը վավերացրեցին նաև ԵՏՄ հիմնադիր անդամ երկրներ Բելառուսն ու Ղազախստանը:

Թեպետ վերջին պահին էլ Բելառուսի փոխարտգործնախարար Ալեքսանդր Միխնևիչը հայտարարեց, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրին կցված է նոտա, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չի կազմում: Բելառուսը մասնավորապես մտահոգություն էր հայտնել այն մասին, որ Եվրասիական տնտեսական միության մաս կարող են կազմել Հայաստանի կազմի մեջ չմտնող տարածքները: Հայկական կողմն էլ ըմբռնումով է ընդունել այդ պահանջը և բանավոր հայտարարություններ է արել:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանը նշեց, թե առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի դաշնակից երկրներ Բելառուսն ու Ղազախստանը նման կերպ են արտահայտվում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մասին, և սխալն այստեղ ՀՀ իշխանություններն ու այն շրջանակներն են, որոնք վավերացրեցին Հայաստանի անդամակցության փաստաթուղթը:

«Սա չարիք է Հայաստանի և հայ ժողովրդի համար, իսկ Հայաստանի իշխանությունները բարբաջում են՝ իբրև թե սա անվտանգության համար է: Այն հայ պաշտոնյան, որ խոսում է ԵՏՄ-ի լավ լինելու մասին՝ նա կամ մոլորված է, կամ Ռուսաստանի վասալն է»,- ասաց Բադասյանը:

Նրա խոսքերով՝ պետք է կույր լինել չհասկանալու համար, թե ինչ արհավիրքներ կբերի Հայաստանի համար միայն անդամակցությունը. «Իսկ եթե Աստված չանի, և այն ուժի մեջ մտնի ու սկսի գործել, ապա մեր ժողովուրդը կտեսնի մյուս արհավիրքները: Այս ամենը պատճառաբանում են անվտանգության երաշխիքով, ի՞նչ է նշանակում՝ եթե չմտնենք ԵՏՄ, Ռուսաստանը պետք է պատերա՞զմ սկսի մեր հետ, թե՞ պետք է Ադրբեջանին ու Թուրքիային քսի տա, որ նրանք հարձակվեն՝ ոչ իհարկե, դա թյուրիմացություն է: Ռուսաստանը չէ, որ այսօր հավասարակշռում է աշխարհը: Ռուսաստանը այսօր թույլ և կործանվող, աննորմալ կայսրություն է, որ շուտով պետք է փլուզվի, Հայաստանն էլ նրան է անդամակցել, որ խորտակվի՞, դա թյուրիմացություն է»:

Բադասյանն ընդգծեց, որ նույնիսկ օլիգարխները, որ կողմ քվեարկեցին խորհրդարանում՝ շուտով իրենց մաշկի վրա կզգան դրա արհավիրքները. «Նրանք իրենց մաշկի վրա են զգալու այդ ամենը: Ես ցավում եմ, որ Հայաստանում չկա գոնե մի էլիտա՝ բացառությամբ մի քանի անհատներից, որ ազդարարեր դրա վտանգների մասին, բոլորս ենք տեսնում այդ արհավիրքները: Արդեն սկսել ենք տեսնել դոլարի գահավիժում, ապրանքի թանկացում, շուտով այլ բաներ կտեսնենք և կհամոզվենք»:

Մեր զրուցակիցը հավելեց նաև՝ Ռուսաստանը մեծ ցանկություն ունի, որ Ադրբեջանն էլ դառնա Եվրասիական տնտեսական միության անդամ, իսկ այդ միության անդամ երկրներն էլ՝ Բելառուսն ու Ղազախստանը, ամեն ինչ կանեն դրան հասնելու համար. «Մեզ՝ հայ ժողովրդիս ավելի ծանր բեռ է մնում: Մարդիկ այսօր ազատությունը զոհաբերում են հանցավոր հանգստի համար. մեր ժողովրդի մեծ մասը մոլորության մեջ է: Ես ցավով եմ ասում, բայց մենք արյուն ենք լացելու նորից, մեր զավակները վտանգի տակ են: Աստված մեզ հեռու պահի բոլոր արհավիրքներից»,- եզրափակեց Վահան Բադասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում