Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին խաղաղության առաքելություններ է ուղարկում Եվրոպա` աշխարհին ներլիբանանյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու կոչ անելով: «Մենք ցանկանում ենք դուրս գալ ստեղծված հակամարտությունից»,- ասել է Լիբիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդ Ալ-Աթիի Ալ-Ուբեյդին` Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Նրա խոսքերով` պաշտոնական Տրիպոլին շահագրգռված է դադարեցնելու պատերազմը: Որոշ տվյալներով, Լիբիայի արտգործնախարարի պաշտոնակատարը Հունաստանից մեկնելու է Tալթա և Թուրքիա` տեղի իշխանությունների հետ խաղաղ կարգավորման հնարավորությունները քննարկելու համար:











































