Գեներալ Ֆրանսուա Լեքուանթղին հանձնարարված է գլխավորել Մալիում զինծառայողների նախապատրաստման ԵՄ առաքելությունը։ Սա հաստատել է ԵՄ ԱԳ գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնի մամլո ծառայության ներկայացուցիչը։
Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը մեկնաբանություն չի տվել այս հարցի առնչությամբ։
50-ամյա բրիգադային գեներալ Լեքուանթղը Բոսնիա և Հերցոգովինայում, Իրաքում ու Ռուանդայում մարտական գործողությունների մեծ փորձ ունի։ Նա ծովային հետևակի 3-րդ գնդի հրամանատարի պաշտոն է վարել Կոտ դ’Իվուարում, 2011-ից ղեկավարել է Պուատյեում ծովային հետևակի զրահատանկային 9-րդ բրիգադը։
Առաքելությունը, որում ընդգրկված են 400 զինծառայողներ, Մալիի ազգային բանակին կսկսի նախապատրաստել փետրվարից։ Ռազմական առաքելությունը պետք է աշխատի 4 գումարտակների հետ, որոնցից յուրաքանչյուրում 650 զինծառայող կա։
Առաքելության նպատակը Մալիի բանակը ռազմական պատրաստվածության բարձր մակարդակի հասցնելն է, որպեսզի նրանք ինքնուրույն կարողանան վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը։









































