Քվինսլենդի բժշկական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Դևիդ Հեյրիջը հայտարարել է, որ իրեն հաջողվել է փոխել ՁԻԱՀ վիրուսի սպիտակուցային կապերը, որոնք պատասխանատու են փոխարձագանքման համար՝ դրանով իսկ կանխելով վիրուսի հետագա զարգացումը։ Այս մասին գրում է Fedpost-ը:
Ավստրալիացի գիտնականն ասել է, որ ձևափոխված սպիտակուցը, որն ինքն անվանել է Nullbasic, լաբորատոր պայմաններում վիրուսի աճը կանխելու զարմանալի ունակություններ է ցուցաբերել և կարող է արդյունավետ լինել ՁԻԱՀ-ի դեմ պայքարում:
Սպիտակուցն այս տարի կփորձարկվի կենդանիների վրա: Եթե այդ փորձարկումները հաջողությամբ պսակվեն, մի քանի տարուց դրանք կկիրառվեն բժշկության մեջ:










































