Երգչուհի Մադոննան iTunes-ում հրապարակել է վեց նոր երգ՝ առաջիկա Rebel Heart ալբոմից որպես Սուրբծննդյան նվեր երկրպագուներին՝ հաղորդում է Billboard-ը:
Ավելի վաղ համացանցում հայտնվել էին երգչուհու ձայնագրությունները, բայց ինքը Մադոննան դրանք անվանել է «հին դեմոններ», որոնք հրապարակման համար նախատեսված չէին:
Հիմա երգչուհին «պատասխան հարված է ուղղել»՝ վեց նոր երգերը հասանելի դարձնելով iTunes-ում պատվիրելու համար:
«Ես հույս ունեի թողարկել իմ Living for Love նոր երգը մինչև Սուրբ Վալենտինի տոնը, իսկ ողջ հավաքածուն՝ գարնանը: Բայց կգերադասեի, որպեսզի իմ երկրպագուները լսեն որոշ երգեր վերջնական տեսքով, քան անավարտ, ինչպես համացանցում հայտնված որոշ ձայնագրություններ»,- հայտարարել է երգչուհին:
«Խնդրում եմ, այս վեց երգերը համարեք Սուրբծննդյան նվեր»,- հավելել է Մադոննան:










































