Wednesday, 17 06 2026
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են

«Րաֆֆի Հովհաննիսյանը թող Ֆրանսիայից աջակցություն չակնկալի»

ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խորհրդական Փոլ Ժան-Օրթիզի հետ: Վերջինս Ֆրանսիայի նախագահի հատուկ խորհրդականն է, ուսումնասիրում է բոլոր միջազգային հարցերը և շատ կարևոր դեր ունի հայ-ֆրանսիական հարբերությունների մեջ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի այս հանդիպումը կարելի է դիտարկել երկուստեք հետաքրքրությունների շրջանակում. «Ֆրանսիան քանի որ շրջանային քաղաքականություն է մշակում Հարավային Կովկասում, պետք է իմանա բոլոր այս երկրների քաղաքական ուժերի դիրքորոշումը, այսինքն հարաբերությունները Ֆրանսիայի հետ: Ուզում է իմանալ ո՞նց, ի՞նչ և ինչպե՞ս են մտածում այդպիսի մարդիկ: Այն, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններից է, շատ կարևոր է, որ Ֆրանսիայի տարածքում հանդիպումներ են տեղի ունենում հենց Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Ֆրանսիային հետաքրքիր է նաև, թե Րաֆֆին այդ հարցի շուրջ ինչ է մտածում, արդյո՞ք նրա գաղափարները հարմար են Ֆրանսիայի շահերին, թե՝ ոչ:

Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, որ եթե ինքը նախագահ լինի, պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը՝ այդ իսկ պատճառով էլ նրա կարծիքը հարցի շուրջ ծայրաստիճան հետաքրքիր է»:

Քաղաքագետի կարծիքով՝ այսօրինակ հանդիպումները բնական են, ընտրություններից առաջ հաճախ կպատահեն, բայց Ֆրանսիան ուղղակիորեն Հայաստանի ներքաղաքական կյանքին չի միջամտի մի քանի պատճառներով. «Առաջինը՝ Ֆրանսուա Օլանդը սոցիալիստ է՝ ձախ է, իսկ ՍերԺ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունները դրան հակադիր են: Երկրորդ՝ քաղաքագիտական տեսանկյունից դա կոռեկտ չի լինի: Եվ երրորդ՝ հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում և՛ Ֆրանսիան, և՛ այն Արևմուտքը, որտեղ ծնվել և ապրել է Րաֆֆի Հովհաննիսյանը, քաջ գիտակցում են, որ նա ընտրվելու հնարավորություն չունի: Իսկ անուղղակիորեն, իհարկե, կարող է միջամտել՝ տարբեր հանդիպումներ կազմակերպել ուրիշ պետությունների ներկայացուցիչների հետ, տեղեկություններ հավաքել՝ նաև ուսումնասիրել կեցվածքն այս կամ այն խնդրի շուրջ»:

Կայծ Մինասյանի գնահատմամբ՝ Հայաստանն այսօր աշխարհում ավելի մեծ կարևորություն ունի, քան 5 տարի առաջ, որովհետև ամբողջ աշխարհը տարբեր պատճառներով չի ուզում, որ Թուրքիան և Ադրբեջանը հզորանան. «Ընդհանրապես ասեմ՝ Հայաստանի դիվանագիտությունն իր ոճը փոխել է, առաջ միայն Րաֆֆի Հովհաննիսյանն էր հայտարարում, որ Ղարաբաղը պետք է անկախություն ձեռք բերի, իսկ վերջերս նման ակնարկներ իր խոսքերում հասցրեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում