Մըրայա Քերիի նախկին ասիստենտուհին դատի է տվել փոփ-երգչուհուն՝ պահանջելով պայմանավորված աշխատաժամից ավելի աշխատելու նյութական ու բարոյական փոխհատուցում:
Հայցի համաձայն՝ 49-ամյա Իլսեր Օլիվերը ստիպված է եղել օրական աշխատել 16 ժամ, կատարելով երգչուհու բազմաթիվ հանձնարարությունները, ինչպիսին է սենյակներ հավաքելը, նրա իրերը դասավորելը, մթերք գնելը, ինչպես նաև անձնական խնդրանքների կատարումը:
Իլսերը Քերիի հետ աշխատել է 2007-ից: Նրա խոսքով՝ ինքը ամբողջ ժամանակ մի տոննա աշխատանք է ստիպված անել: Արդյունքում՝ կինը աշխատանքից ազատվել է այս տարվա հունիսին, իսկ երգչուհին հրաժարվել է նրան վճարել կատարած աշխատանքի դիմաց:













































