ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Sony Pictures ընկերությունը սխալ է արել՝ ցանցահենների սպառնալիքների պատճառով հրաժարվելով Հյուսիսային Կորեայի առաջնորդի դեմ մահափորձի մասին «Հարցազրույց» ֆիլմի վարձույթից: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Sony-ն որպես կորպորացիա զգալի վնաս է ստացել, սպառնալիքներ են հնչել նրա աշխատակիցների դեմ: Ես համակրանքով եմ վերաբերվում նրանց անհանգստությանը: Սակայն կարծում եմ, որ նրանք սխալ են թույլ տվել»,- ասել է Օբաման:
Նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ը մտադիր է ավելի կոշտ օրենքներ մտցնել տեղեկատվական անվտանգության ոլորտում՝ կանխելու նման հարձակումները:
Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, FBI-ը եկել է այն եզրակացության, որ Sony Pictures-ի դեմ ցանցահենային հարձակումների հետևում կանգնած է Հյուսիսային Կորեան:








































