Արևմուտքում նոր միտում է տարածում գտնում՝ յուղով սուրճը: Կարծիք կա, որ այն բարձրացնում է էներգիայի մակարդակը, օգնում է նվազեցնել քաշը և բարելավում է ուշադրության կենտրոնացումը: ԱՄՆ-ի և Բրիտանիայի սրճարանների խոշոր ցանցերն արդեն այն ճաշացանկում են ներառել, գրում է Meddaily-ն:
Այս բաղադրատոմսը հրապարակել է առողջ ապրելակերպի գուրու Դեյվ Ասփրեյը, որը Տիբեթ կատարած ճանապարհորդության ժամանակ փորձել է յակի կաթով թեյը: Դեյվի խոսքերով՝ նման ըմպելիքը 6 ժամով ապահովում է էներգիայով, և մարմինը ամբողջ օրվա ընթացքում այրում է կալորիաները: Դրա հետ մեկտեղ բարելավում են կոգնիտիվ ֆունկցիաները:
Նշենք, որ յուղը ստացվում է կոկոսի և կարագի խառնուրդից: Այն փրփեցվում է և ավելացվում սուրճին: Արդյունքում սուրճը բավական յուղոտ է ստացվում:
Կարծիքներ կան, որ ըմպելիքը չի կարող օգնել ազատվելու ավելորդ քաշից, այլ հակառակը՝ կխթանի քաշի ավելացումը: Իսկ դա արդեն սրտի հիվանությունների և կաթվածի սպառնալիք է:










































