Աշխատանքային միգրանտները զանգվածաբար լքում են Ռուսաստանը՝ ռուբլու դիրքերի թուլացման և ռուսերենի իմացության վճարովի թեստ հանձնելու օրենքի պատճառով: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Ներգաղթյալների ֆեդերացիայի ղեկավար Մուհամեդ Ամինին:
Ամինը նշել է, որ Նոր տարուց հետո ավելի քան 25 հազար ներգաղթյալ պատրաստվում է լքել Ռուսաստանը և գործունեություն ծավալել այլ երկրներում: Նրա խոսքով՝ երկիրը լքելու հիմնական պատճառները երկուսն են՝ ռուբլու դիրքերի թուլացումը և հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքը, որով ներգաղթյալները պարտավորվում են վճարովի թեսթ հանձնել ռուսաց լեզվից, պատմությունից և օրենսդրությունից:








































