Monday, 15 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Հայոց լեզվի շտեմարանները նոր մարտահրավեր են դիմորդների համար

Թեև նախորդ տարի Հայոց լեզվի և հայ գրականության շտեմարանի շուրջ թե՚ դիմորդները, թե՚ ուսուցիչներն, ընդհանուր առմամբ, դժգոհություն չունեին, սակայն շտեմարան 1-ինն արդեն լույս է տեսել, որը իր բարդ լուծումներով առաջացրել է մեծ դժգոհություն: Մասնագետների պնդմամբ՝ զգալի բարդացել են առաջադրանքները: Նրանք այն կարծիքին են, որ միտումնավոր շտեմարան կազմողները բառարաններից ընտրել են այնպիսի բառեր, որոնք ընդհանրապես կիրառելի չեն, ինչպես օրինակ՝ պարեխ (ժայռ), դաստառակ (խմորի վրա ծածկելու շոր) և այլն: Աշակերտների մոտ հայոց լեզվի նկատմամբ խորը հիասթափություն է առաջացել: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ արձագանքել է դժգոհություններին. «Իմ ունեցած տեղեկություններով, այս շաբաթ ԳԹԿ-ն հրավիրելու է մասնագիտական քննարկում, որի ընթացքում կորոշվի մի շարք քննական հարցադրումներ անվավեր ճանաչելու հարցը: Ինչպես վաղօրոք խոստացել եմ, ՀՀ ԿԳՆ-ն կանխելու է վատորակ թեստերի օգտագործումը քննությունների ընթացքում»: «Առաջին լրատվական»-ը փորձեց մի շարք հարցերի պատասխաններ ստանալ շտեմարանի համահեղինակ Փառանձեմ Մեյթիխանյանից:

– Տիկին Մեյթիխանյան, հայոց լեզվի և գրականության շտեմարանից շատ դժգոհություններ կան, որ այն խրթին է, դիմորդների մոտ սեփական լեզվից հիասթափվելու առիթ է դարձել: Դիմորդները և մասնագետներն այն կարծիքին են, որ բառարանում ինչքան բարդ բառ կա, դրել եք:

– Ինչքան անհասկանալի հարցեր են հնչել, բոլորին կտրվեն պատասխաններ: «Ֆեյսբուքում» դրված քննարկումներից հանել ենք հարցեր. ասում են՝ սխալ պնդում է, որ Արտաշեսը Արտավազդից բացի, էլի երեխաներ է ունեցել: Աշակերտին հանձարարված է կարդալ Արտաշես և Արտավազդ վիպերգը: Դիմորդին պատասխանել ենք, որ բացի այդ վիպերգը, կարդա գլուխ Ծ-ն, որտեղ գրված է. «Սա Արտաշեսի կանանց մեջ առաջինը դառնալով՝ ծնում է Արտավազդին և ուրիշ շատ զավակներ… »: Բացի այդ, ճահուկ (աղվեսների խումբ), հորան (այծերի խումբ), ասպականի (որսաշների խումբ) բառերը, որոնք գրել են, թե բառարանում չկան, մենք ասում ենք՝ բացեք ավագ դպրոցի տասներորդ դասարանի դասագրքի 64-րդ էջը, տեսեք՝ գրված է՝ կենդանիների որ խումբն ինչպես է կոչվում, վատ կլինի՞՝ մեր երեխաները իմանան այս բառերի նշանակությունը…

– Պարեխ, դեդևել, դաստառակ՝ այս և նման բառերի նշանակությունը ինչո՞ւ է անհրաժեշտ երեխային իմանալ, երբ դրանք անգամ կիրառելի էլ չեն:

– Եկեք հարգենք մեկս մյուսի աշխատանքը: Երեխան քննություն է հանձնում հայոց լեզվից և գրականությունից: Սովորական մարդուն մի ամբողջ կյանք ապրելու համար 300 բառ է հարկավոր: Զարգացած մարդը գոնե 500 բառ պետք է օգտագործի, բայց մեր հայերենը ունի 250.000 բառ: Հիմա մենք հո 250 հազար բառ չենք հարցնում երեխայից: ԳԹԿ-ի մասնագետին ասացի, որ եթե ուղեցույցն արդեն ուղարկած լինեին դպրոցներ, որոշ պնդումներ մի քիչ պակաս կլինեին, քանի որ ուղեցույցում նոր թեմա է մտել: Շտեմարան կազմող 16 հոգին դոկտոր-պրոֆեսորներ, ուսուցիչներ, դոցենտներ են, ամբողջ ամառը արել ենք տասից ավելի խորհրդակցություն: Ծրագիրը փոխվել է, փոխվել են վարժությունների ձևերը: Նախորդ չորս շտեմարաններն ընդգրկում էին միայն ընտրովի պատասխաններով առաջադրանքներ: Իսկ ամռան խորհրդակցությունների արդյունքում տպագրված ուղեցույցում տրված են նոր տիպի առաջադրանքներ՝ կարճ պատասխաններով: Այս առաջադրանքները քննարկվել են հեղինակային կազմի կողմից, թե ինչպես պետք է լինի թեստի նոր կառուցվածքը, դրանք դրվել են համացանցում, ուղարկվել են դպրոցներ, բոլոր բուհերի ամբիոններ, որ քննարկեն, համաձայնություն տան, և ամիսուկես հետո վերջնական խորհրդակցության արդյունքում հաստատվել է նոր ձևաթուղթ: Եթե առաջ երեխան քննություն էր տալիս 80 ընտրովի պատասխաններով, հիմա երեխան քննություն է տալիս 18 հարց՝ կարճ պատասխանով, մեկ հատ պնդումների փունջ և մնացածը ընտրովի: Այս երկու նոր շտեմարաններում նոր տիպի առաջադրանքներ են, եթե երեխան նախորդ չորս շտեմարաններում պետք է ընդամենը նշան դներ, հիմա պետք է գրի ճիշտ պատասխանը թվերով: Սա կամա-ակամա բերում է բարդացման, և բնական է, որ դա պետք է բերեր բարդացման: Անցյալ տարվա քննության արդյունքում մի այնպիսի խայտառակ կուրս ստացվեց, որը չէր համապատասխանում միջազգային նորմերին: Թեստը պետք է այնպիսին լինի, որ նա, ով ուզում է 19-20 բալ ստանալ, պետք է գրականություն իմանա. ուղեցույցի վերջում գրված է հանձնարարված գրականության ցանկը: Օրինակ՝ «գուլ» (բթամիտ) բառը վերցված է Աբու Լալա Մահարուց, եթե երեխան չիմանա՝ ինչ է կույր ու գուլ նշանակում, նշանակում է Աբու Լալա Մահարին չի հասկացել:

Քաջարանից ուսուցչուհի Անահիտ Գևորգյանը զանգահարել և շնորհակալություն է հայտնել նոր շտեմարանների համար, թե ինչքան հագեցած և լավ հարցեր են: Մեր շտեմարանում 15-ի չեն հասնում պատասխանների վրիպումները: Ինչ դիտողություն մեզ անում են, արհեստածին են և սուտ: Գիտե՞ք, ինձ ինչքան մարդ է զանգում, ասում որ շատ լավն է շտեմարանը, ասում՝ մեզ ձեռք է տալիս, մենք հիանալի գիտելիք ունենք և մեզ բավարարում է, բայց երբ «Ֆեյսբուքումե ուզում են գրառում կատարել, հանում են իրենց գրածները և թույլ չեն տալիս գրելու: Ես ապշած եմ մնացել այդ քաղաքականությունից, եթե սա անձնավորված պայքար չէ հեղինակային խմբի և կոնկրետ իմ անձի դեմ:

– Արհեստաակնորեն բարդացված է շտեմարանը, շատերի մեկնաբանմամբ՝ վերևների հրամանով է եղել:

– Չէ, չկա հրաման, մենք խմբով նստում ենք, մտածում, ամբողջը որոշված է եղել հեղինակային խմբով: Եթե երեխան տնտեսագիտական կընդունվի 14 բալով, իր ի՞նչ պետքն է գնա և 20 բալանոց հարցի համար պայքարի: Բայց «Ֆեյսբուքի» այսօրվա հրամայականն է՝ դրեք համահարթեցված հարցեր՝ 8-15 բալի համար: Պետք է ոչ թե բառից կառչել, այլ երևույթից: Օրինակ բերեմ՝ ասում են հնացած բառերը լցրել են շտերմարան, բայց նման բան գոյություն չունի, եթե «արխալուղ» բառը Թումանյանի «Գիքորում» կա, ինչպես չդնեմ, եթե «դաստառակ» բառը Րաֆֆու «Սամվել» վեպում կա, ես չդնե՞մ դրա բացատրությունը և հետո 20 բալի գիտելիք ունեցողից չպահանջե՞մ դա: Չկա մի բառ, որ օդից վերցրել բերել դրել ենք այդտեղ, բացառապես դպրոցական ծրագրի շրջանակներում է:

– Բայց չէ՞ որ երեխաների 90 տոկոսը չի ընթերցում կամ ընթերցելու դեպքում էլ հնարավոր է չմտապահի:

– Հյուգոն ասում է՝ երկրի գալիքը դպրոցական ուսուցչի ձեռքին է: Եթե դպրոցի ուսուցիչը այսօր դասագիրք չի բացում, գիտելիք չի տալիս երեխային… մենք դպրոցում հրաշալի ուսուցիչներ ունենք, ես խոսում եմ այն ուսուցիչների մասին, որոնք փոխանակ դիմորդներին ասեն՝ նստեք սովորեք, երկու անգամ կարդաք՝ կհիշեք, ասում են՝ բոյոկոտեք, ասեք՝ վատ է: Հեղինակային խումբը այնքան սիրով, այնքան նվիրումով է աշխատել, որ լավ գործ անի, միշտ այդպես է՝ չարը միշտ խոսում է, լավը լռում է:

– Համամի՞տ չեք, որ առանց մասնավոր պարապմունքի՝ երեխան չի կարող շտեմանարի «տակից» դուրս գալ:

– Ես հարցը մի քիչ այլ կերպ ձևակերպեի՝ այսօր բարձր գիտելիք ստանալու համար, այո՚, երեխան պետք է մասնավոր պարապի:

– Տեսակետ կա, որ այնպես եք արել, որ շտեմարանի 16 համահեղինակների մոտ պարապեն երեխաները:

– Եթե շտեմարանը կա, պատասխանը կա, ես զարմանում եմ, թող «Ֆեյսբուքում» քիչ գրոտումներ կատարեն, նստեն պատասխանները սովորեն: Ուրիշ բան, եթե շտեմարանում չտրվեին պատասխանները, բայց հիմա երեխաները կարող են ինքնուրույն պարապել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում