Monday, 22 06 2026
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս

Ինչի՞ց զրկվեց Հայաստանը՝ հրաժարվելով ԵՄ հետ ասոցացումից

2013-ի օգոստոսին, երբ Հայաստանն արդեն ավարտել էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները, Հայաստանի կառավարությունը կազմեց մի փաստաթուղթ, որի հիման վրա ԵՄ-ն Հայաստանին 4 միլիարդ, 865 միլիոն եվրո դրամաշնորհ կարող էր տալ։ Հայեցակարգի վերնագիրն է՝ «Արդիականացնելով Հայաստանը» (Upgrading Armenia)։ Այն նախատեսվում էր ներկայացնել Եվրամիության դոնորներին՝ այն բանից հետո, երբ Հայաստանը կնախաստորագրեր Ասոցացման համաձայնագիրը։

52 էջանոց հայեցակարգում ներկայացված է, թե այդ 4.8 մլրդ եվրոն որ ոլորտների համար է և ինչպես ու ինչ ժամկետներում է նախատեսվում ստանալ: Այսպես, 556 մլն եվրոն նախատեսվում էր ստանալ 2014-2015 թվականներին և մոտ 4.3 մլրդ-ը՝ 2016-2025 թվականներին:

Այդ թվում` մոտ 500 միլիոն եվրո Հայաստանի կենսական նշանակության ճանապարհների վերակառուցման համար,մոտ 650 միլիոն եվրո Հյուսիս-Հարավ ճանապարհի համար,մոտ 1,8 միլիորդ եվրո ջրային աղբյուրների և ջրահեռացման բարելավման համար,մոտ 500 միլիոն եվրո` ոռոգման համակարգերի համար, մոտ 340 մլն եվրո` ամբարտակների վերակառուցման և նոր ամբարտակների շինարարությանհամար, մոտ 460 մլն եվրո`դպրոցների վերանորոգման համար և այլն:

Շեշտենք նորից, որ այս ամենըդրամաշնորհների (և ոչ թե վարկերի) տեսքով էր նախատեսվում ստանալ Եվրամիությունից։ Եվ ծրագիրը ձախողվեց մեկ պատճառով՝ 2013թ-ի սեպտեմբերին Հայաստանը, որոշելով մտնել Եվրասիական տնտեսական միություն, զրկվեց այլ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրեր ստորագրելու իրավունքից:

Այս 4.8 միլիարդ եվրոն, սակայն, մի մասն է միայն այն օգուտների, որ Հայաստանը կարող էր ստանալ՝ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելով, և որից Հայաստանը զրկվեց՝ որոշելով մտնել ԵՏՄ։

Այսպես, Ասոցացման համաձայնագրի հիմնական մասը դրա՝ առևտրին վերաբերող հատվածն էր, որը կոչվում էր Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայանագիր (DCFTA): Դրանով նախատեսվում էր Հայաստանի ու ԵՄ-ի միջև բոլոր տեսակի ապրանքների ու ծառայությունների մաքսատուքերի փոխադարձ զրոյացում։ Արդյունքում, մի քանի տարի հետո, ըստ նիդեռլանդական Ecorys կազմակերպության հետազոտության, Հայաստանի ՀՆԱ-ն կաճեր 2․3% տոկոսով, իսկ պետական բյուջեի եկամուտները կավելանային 146 միլիոն դոլլարով։

axyusak

Հայաստանից արտահանման ծավալները կարճաժամկետում ավելանալու էին 11, իսկ երկարաժամկետում՝ 15 տոկոսով։

Միաժամանակ ասոցացման պայմանագրի շնորհիվ Հայաստանում ներմուծվող եվրոպական ապրանքների ուժեղ մրցակցությունը հանգեցնելու էր սպառողական ապրանքների՝ սովորականից 1,2 տոկոսով քիչ գնաճի կարճաժամկետում։

Ըստ զեկույցի, Հայաստանի ներսում շուկայական մրցակցության ուժեղացումը հանգեցնելու էր նաև նրան, որ լրացուցիչ խթան առաջանար աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ։ Այսպես, ինչպես բարձր որակավորում ունեցող, այնպես էլ՝ ցածր որակավորում ունեցող աշխատողների աշխատավարձերը երկարաժամկետում աճելու էին մոտ 2.7 տոկոսով։ Ընդ որում՝ բարձր որակավորում ունեցողների աշխատատեղերի թիվը, ըստ զեկույցի, կավելանար 7%-ով։

Ավելին, աղքատությունը, ինչպես ծայրահեղ, այնպես էլ՝ ընդհանուր, որոշ չափով կնվազեր Հայաստան-ԵՄ մաքսատուքերի զրոյացման ու տնտեսության վիճակի բարելավման արդյունքում։

axyusak1

Ամփոփելով կարող ենք ասել, որ Եվրասիական տնտեսական միություն մտնելով Հայաստանը ոչ միայն տնտեսական վնասներ է կրելու (ինչի մասին արդեն բազմիցս խոսվել է), այլև զրկվել ու է տնտեսական այն հսկայական հնարավորություններից ու օգուտներից, որոնք կլինեին՝ Եվորմիության հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դեպքում։

 

Հրայր Մանուկյան
«Իրազեկ Քաղքացիների Միավորում»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում