Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարում է, որ Վրաստանի պատմական և քաղաքական նպատակը ԵՄ-ին անդամակցությունն է, և վստահություն է հայտնում, որ բոլոր գործընթացները հենց դրանով էլ կվերջանան: «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Ստրասբուրգում մամլո ասուլիսի ժամանակ:
«Ավելի վաղ համագործակցության մասին համաձայնագիր ստորագրելով՝ մենք հայտարարեցինք, որ Արևելյան գործընկերության ապագան հիմնված է այն բանի վրա, որ բոլոր ժողովուրդներին հնարավորություն տրվի ֆիքսել ԵՄ-ի նկատմամբ իրենց դիրքորոշումը: Երբ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան ստորագրեցին այդ համաձայնագիրը, մենք այդպիսով արտահայտեցինք ԵՄ-ի մեծ ընտանիքին միանալու մեր պատրաստակամությունը: Վրաստանի քաղաքական և պատմական նպատակն է դառնալ ԵՄ անդամ, և ես հուսով եմ՝ այդպես էլ կլինի»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:









































