Ղազախստանը կարող է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ դառնալ արդեն 2013-ին: Այս մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Պասկալ Լամին` Մոսկվայում կայացած Գայդառյան համաժողովի կուլիսներում՝ փոխանցում է Interfax-ը:
Նա նշել է, որ Բելառուսը ներկայում կազմակերպությանն անդամագրվելու բանակցությունների հեռավոր փուլում է, այդ իսկ պատճառով դժվար է ասել, թե երբ երկիրը կարող է կազմակերպության անդամ դառնալ:
Լամին նշել է, որ և´ Ղազախստանը, և´ Բելառուսը, հանդիսանալով Մաքսային միության անդամներ, արդեն մասամբ համապատասխանում են Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերին:











































