Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը և դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը դարձել են ամերիկյան People ամսագրի առաջին մրցանակի դափնեկիրներ: Լոպեսը պարգևատրվել է «Եռակի վտանգ» անվանակարգում, քանի որ հաջողությամբ համատեղում է աշխատանքը շոու-բիզնեսի տարբեր ճյուղերում: Էնիսթոնը մրցանակ է ստացել «Տորթ» ֆիլմում տարվա լավագույն դերասանական աշխատանքի համար: Տղամարդու դերի համար լավագույն դերասան է ճանաչվել Մայքլ Քիթոնը «Բըրդմեն» ֆիլմում խաղացած դերի համար: «Տարվա կատակերգու աստղ» է դարձել Քևին Հարթը, որը հանրությանը հայտնի է «Ինչ տեղի ունեցավ անցած գիշեր» և «Վերջապես հայտնի» ֆիլմերով:
Հեռուստատեսության բնագավառում լավագույն դերասանուհի է ճանաչվել Լիզա Կուդրոուն, որը հայտնի է «Ընկերներ» և «Վերադարձ» հեռուստասերիալներից: Նույն ոլորտում լավագույն դերասանը Ջոն Հեմմն է («Խելագարը»):
Բացի այդ, «Տարվա մոդել» անվանակարգում մրցանակը շնորհվել է Կարլի Քլոսին, «Հաջորդ սերնդի աստղ» է ճանաչվել Քլոյե Գրեյս Մորեցը, իսկ «Դերային մոդել»՝ Քեյթ Հադսոնը:
«Ամենասեքսուալ կին» անվանակարգում հաղթել է մոդել Քեյթ Ափթոնը, «Ոճի կուռք» է դարձել Գվեն Սթեֆանին:











































