Ավստրալիայի հյուսիսում գտնվող տներից մեկում 8 երեխաների մահացած են գտել: Քվինսլենդ նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ տունը գտնվում է Քերնս քաղաքի Մանուրա արվարձանում՝ գրում է BBC-ն:
Ոստիկանություն է դիմել դանակի ծանր հարվածներ ստացած կինը:
Տանը գտնվել են 8 երեխայի մարմիններ՝ 18 ամսականից մինչև 15 տարեկան: Թե ինչն է եղել նրանց մահվան պատճառը՝ չի հաղորդվում:
Կնոջը հիվանդանոց են հասցրել: Նրա մասին ևս ոչինչ չի հաղորդվում՝ բացի մոտավոր տարիքից. նա եղել է մոտ 30 տարեկան:








































