«Լիվերպուլ»-ի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը բրիտանական ԶԼՄ-ների հետ զրույցում անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վերահսկում է բիտանական մամուլը.
«Ես ուշադրություն չեմ դարձնում հերյուրանքներին, որոնք մամուլը գրում է իմ մասին: Մարդիկ ասում են, որ ես հաճախակի եմ սիմուլյացիայի դիմում: «Սթոք Սիթի»-ի դեմ խաղում, իսկապես, սիմուլյացիայի դիմեցի, քանի որ մենք ոչ-ոքի էինք խաղում, իսկ ես ցանկանում էի հաղթել:
Երբեմն խաղադաշտում ինձ հարց եմ տալիս, թե ինչով եմ զբաղված: «Միսնֆիլդ»-ի դեմ խաղում պատահմամբ ձեռքի օգնությամբ գոլ խփեցի, սակայն սուր քննադատության ենթարկվեցի, քանի որ համբուրել էի ձեռքս: Սակայն ես ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խորհուրդ կտամ ավելի շատ ֆուտբոլի մասին գրել:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը վերահսկում է բիտանական մամուլը: Մամուլը մեծ ուժ է, որը միշտ կօգնի նրանց»,- հայտարարել է Սուարեսը:








































