Այսօր հրապարակվեց ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Այդ մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: Մեր հավաքականն ունի 457 միավոր և մնացել է 75-րդ հորիզոնականում:
Առաջին տեղը շարունակում է զբաղեցնել Իսպանիայի հավաքականը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Գերմանիայի և Արգենտինայի հավաքականները:
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Իսպանիա – 1606 միավոր
2. Գերմանիա – 1437
3. Արգենտինա – 1290
4. Իտալիա – 1165
5. Կոլումբիա – 1164
6. Անգլիա – 1151
7. Պորտուգալիա – 1144
8. Հոլանդիա – 1124
9. Ռուսաստան – 1070
10. Խորվաթիա – 1064
….
75 Հայաստան – 457









































