Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին, տեղեկացնում է Cadena Cer-ը:
«Երբեմն մենք շփվում ենք միմյանց հետ: Մենք հարգում ենք այն մարդկանց, ովքեր ժամանակին աշխատել են մեզ հետ:
Մոուրինյոյի հետ մենք մեծ քայլ ենք կատարել: 2009 թվականից հետո Մոուրինյոն շուրջ 3 մրցաշրջան մեզ բարձրունքների է հասցրել:
Նա կարողացել է ամրացնել մեր պաշտպանությունը»,- հայտարարել է Պերեսը:





































