Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը («Գրուզստատ») պատրաստվում է երկրի բնակչության համընդհանուր մարդահամարի: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին հայտարարել է «Գրուզստատ»-ի տնօրեն Զազա Չելիձեն:
Չելիձեի խոսքերով՝ «Գրուզստատ»-ը ցանկանում է, որպեսզի մարդահամարն անցկացվի մինչև 2015թ.: Այս գործընթացն իրականացվելու է երկու փուլով: Առաջին փուլում վիճակակագրագետները կգրանցեն շինությունները և ընտանիքիներին, իսկ երկրորդ փուլում կհաշվեն մարդկանց:
Զազա Չելիձեն նշել է, որ մինչև մարդահամարի իրականացումը անհրաժեշտ է ստեղծել կառավարական հատուկ հանձնաժողով, որը կորոշի հարցերի քանակը:
Վերջին տվյալներով՝ Վրաստանի բնակչությունը կազմում է 4 միլիոն 497 հազար 600 մարդ:








































