Վրաստանի խորհրդարանը հաստատել է մի օրինագիծ, որը ատենակալ դատավորներին թույլ կտա քննել նախկին և գործող բարձրաստիճան պաշտոնյաների գործերը, հաղորդում է Civil Georgia-ն:
Օրինագիծը հաստատվել է երկրի արդարադատության նախարարության նախաձեռնությամբ: Գերատեսչությունում կարծում են, որ քրեական գործերը ատենակալներին փոխանցելը թույլ կտա խուսափել քաղաքական ճնշումների մեղադրանքներից, որոնք այժմ հնչում են նոր իշխանությունների հասցեին:
Վրաստանում ատենակալների դատարանը հիմնվել է 2011թ. և գործում է միայն Թբիլիսիում և Քութայիսում:
Հաստատված օրինագծի համաձայն՝ ատենակալները կարող են քննել նախկին և գործող բարձրաստիճան պաշտոնեաների ու նրանց համախոհների քրեական գործերը:
Նախագահի «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները կասկած են հայտնել, որ ներկա պայմաններում ատենակալները կկարողանան արդար կերպով քննել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործերը:









































