Լոնդոնի Գերագույն դատարանի դատավորը մեջբերում է կատարել Ուիլյամ Շեքսպիրից՝ որոշելով փոխհատուցման չափը, որն ամուսինը պետք է բաժանվելիս վճարեր կնոջը: Այս մասին գրում է The Independent-ը:
Փոխհատուցման չափը որոշելիս դատավորը հատված է մեջբերել «Լիր արքա»-ի երկրորդ գործողության չորրոդ տեսարանից: Թերթը հիշեցնում է, որ այդ դրամայում ծեր արքան որոշում է, թե ինչպես թագավորությունը բաժանել 3 դուստրերի միջև: Դատավորի խոսքով՝ Լիր արքան նշել է, թե ինչ անհավանական բարդ է դատել այն մասին, թե ինչ է պետք:
«Չի կարելի դատել, թե ինչ է պետք: Խղճուկ չքավորը/Պետքականից վեր ինչ-որ բան ունի»,- այս խոսքն է մեջբերվում դատավճռին կից բացատրության մեջ: Դատավորը վճռել է, որ կինը պետք է ամուսնուց ստանա 1,2 մլն ֆունտ ստերլինգի ակտիվ:







































