Վրացական Apsny.ge կայքի հաղորդմամբ, երեկ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն մեկնել է Իսպանիա: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանդաձեն:
Վերջինիս խոսքերով, Վաշաձեն Իսպանիայում հանդիպում է ունենալու իր իսպանացի գործընկեր Տրինիդադ Խիմենեսի հետ և քննարկելու է վրաց-իսպանական հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև Աբխազիայի ու Հարավային Օսիայի խնդիրները:
Վաշաձեի իսպանական այցի ավարտը նախատեսված է ապրիլի 9-ին: